«Միջազգային ինստիտուտները, կառույցները դառնում են անարդյունավետ և սկսում են հեղինակազրկվել, բավական է դիտարկել ՄԱԿ-ի այն քննարկումները, որոնք վերաբերվում էին ուկրաինական ճգնաժամին»,-այս մասին «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, դիվանագետ Շավարշ Քոչարյանը
«Մենք հիմա գտնվում ենք միջազգային հարաբերությունների համակարգի փոփոխության փուլում»,-ասաց նա։
Նրա խոսքով պատերազմները սկսում են՝ չհայտարարելով, չեն ավարտվում խաղաղության պայմանագրով և, որպես կանոն, դա լինում է փխրուն հրադադար, որը ցանկացած պահի կարող է խախտվել։
«Խաղաղության պայմանագիրն իրականում հնուց եկած գաղափար է, երբ գործում էր ուժի իրավունքը, երբ խաղաղության պայմանագրով ուժեղը թույլին պարտադրում էր իր բոլոր պայմանները։ Այսօր, երբ ասում ենք խաղաղության պայմանագիր նույն Ադրբեջանն ու Թուրքիան դրանով են առաջնորդվում»,-ասաց Շավարշ Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը