«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուր եղել է ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն է:
.Փորձում են ժողովրդին բթացնել Ալմա Աթայի հռչակագրով. ասում են՝ եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, գինը թող Արցախը լինի, բայց մենք կունենանք 29.800 քառակուսի կիլոմետր Հայաստան:
.Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրելու պահին Արցախն անկախ էր. (Հռչակագիրը ստորագրվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը հաստատվել է բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին):
.ԱՊՀ հռչակագրում կա ինքնորոշման իրավունքի մասին դրույթ:
ՀՀ Գերագույն խորհուրդը (ԳԽ) հռչակագիրը վավերացրել է վերապահումներով՝ ԱՊՀ անդամ կարող են դառնալ նաև այլ պետություններ, ինչպես նաև հանրաքվեով առանձնացած սուբյեկտներ: Ալմա Աթայի հռչակագիրը վերապահումով վավերացնելիս ՀՀ ԳԽ-ն ճանապարհ է բացել…
(Հռչակագիրը վերապահումներով ՀՀ ԳԽ-ն վավերացրել է 1992 թվականի փետրվարի 18-ին, որի 3-րդ կետում նշված է՝ 3. Համաձայնագրի 5 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»):
.Թեև 1991 թվականին հռչակագիրն Ադրբեջանի կողմից ստորագրել էր Այազ Մութալիբովը, հետագայում՝ 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, վերաստորագրել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիևը: Այդ ժամանակ միայն Ադրբեջանը դարձել է ԱՊՀ անդամ, նույն օրը Բաքվում արագացրած ընթացակարգով երկրի խորհրդարանը վավերացնում է ԱՊՀ կանոնադրությունը, այսինքն՝ Ադրբեջանն անդամակցել է ԱՊՀ-ին 1993 թվականին: Հաջորդ օրը Հեյդար Ալիևը հանդիպել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ և ԼՂՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ, հետագայում լիազորում է իր ներկայացուցչին նախապատրաստական աշխատանքներ սկսել առաջին դեմքերի բանակցությունների համար, լիազորագրում էլ նշված է՝ НКР: Այսինքն՝ այդպիսով Ադրբեջանն ընդունել է Արցախը՝ որպես հակամարտող կողմ:
.1993 թվականի սեպտեմբերի 25-ին պայմանավորվում են հրադադարի մասին: Արցախի հետ շփումները շարունակվում են:
.1994 թվականին ստորագրվում է զինադադարի և ոչ հրադադարի պայմանագիրը, որով պայմանավորվում են դադարեցնել ռազմական գործողությունները:
.Ադրբեջանը, սակայն, վավերացրել է ոչ թե Ալմա Աթայի հռչակագիրը, այլ կանոնադրությունը:
.Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ Պրահյան հայտարարության մեջ հղում անելով ԱՊՀ հռչակագրին՝ ամրապնդում են Արցախի ինքնորոշումը:
.Պրահայի հայտարարության մեջ հղում են արել նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ հստակ նշված է, որ ինքնորոշումն ավելի վեր է: Դրան չի կարելի հակադրել տարածքային ամբողջականությունը:
.ՀՀ գործող իշխանությունները եկել են իշխանության շատ հստակ ծրագրով՝ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը, Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, գնալ դեպի Արևմուտք, այսինքն՝ Թուրքիա:
.Իրենք համարում են, որ Արցախը բեռ է. մնում է ֆիքսել դա ստորագրությամբ և Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից:
.Եթե այս հակամարտության հիմքում ինքնորոշումն է՝ ագրեսորը Ադրբեջանն է, որ փորձել է զանգվածային ջարդերով, տեղահանումներով ուժով ջարդել ժողովրդի կամքը: Իսկ եթե հիմքում ինքնորոշումը չէ, եղել են զոհեր, ավերածություններ, ուրեմն Հայաստանն է ագրեսորը. դրա հիմքը դրեց Նիկոլ Փաշինյանը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որտեղ նա Ադրբեջանին վերադարձնում է Արցախի տարածքները:
.Միջազգային իրավունքի սկզբունքներով, եթե դու ագրեսոր ես, ապա պետք է փոխհատուցես տարածքներով: Փաշինյանի այս քաղաքականության պատճառով Հայաստանը ներկայացվում է՝ որպես ագրեսոր, որը պետք է պատասխան տա ավերածությունների, զոհերի համար… Հետևանքները շատ ծանր են լինելու:
Երկիրն այնպիսի պարտքերի առաջ է հայտնվելու, որ մեր արտաքին պարտքը դրա համեմատությամբ զրո է… Կլինեն նաև պահանջներ ռազմական ոլորտում սահմանափակումներ կատարելու:
Կլինի ներքին կյանքի նկատմամբ վերահսկողություն, որպեսզի ռևանշիստները գլուխ չբարձրացնեն…
Պահանջներ ռազմական հանցագործություն իրականացնող անձանց հայտնաբերելու և դատի տալու, և ոչ մեկը երաշխավորված չէ սրանից, որովհետև ծառայել են բանակում, և վերջ:
Հայության տեղահանում, ինչպես Երկրորդ աշխարհամարտից հետո Արևելյան Եվրոպայից տեղահանվեցին գերմանացիները…
.Եթե ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության պատճառով ֆիքսվի Հայաստանի ագրեսոր լինելը, ապա ադրբեջանցիները կարող են բռնի տեղահանել մարդկանց…
.Եթե պետությունն ագրեսոր է, ապա խաղաղությունը պարտադրվում է նրան:
.Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ կա Արցախի խնդիրը, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքը, հիմա էլ վախի մթնոլորտ են սերմանում, եթե խաղաղություն չլինի՝ վատ եք ապրելու, ասում են՝ եկեք Արցախից պրծնենք…
.Եթե կամավոր վերցրել ես ագրեսորի պիտակը՝ դժվար է դրանից ձերբազատվել:
.90-ականներին Հայաստանի իշխանությունները զիջողական դիրքորոշում էին որդեգրել. 1991 թվականի ամռանը կամ աշնանը տեղի ունեցավ Ադրբեջանի խորհրդարանի ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց, որ Արցախի ժողովուրդը մասնակցի այդ ընտրություններին և պատվիրակություն ուղարկի Ադրբեջան. Հայաստանի ԳԽ-ն դեմ էր, նույնիսկ Հրանտ Խաչատրյանը խոսափողով նրան պատասխանեց՝ «Էդքանից հետո գետինը չե՞ս մտնում, Լևոն»:
.Եթե ՀՀ առաջին իշխանությունը չլիներ զիջողական, երևի մենք արդեն կունենայինք անկախ Արցախ:
.Դիվանագիտությունը տարիների ընթացքում հաղթահարելով պատը, ի վերջո, հասավ Մադրիդյան սկզբունքներին:
.Մադրիդյան փաստաթղթում սաղմնային ձևով արձանագրվել է, որ Ադրբեջանն ագրեսոր է:
.Մադրիդյան սկզբունքներով ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը միաձուլված էին:
.Մադրիդյան փաստաթուղթը ֆիքսել էր նաև Ադրբեջանի ագրեսոր լինելու փաստը, իսկ Արցախի անվտանգության երաշխավորն էր ոչ միայն Հայաստանը, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները:
.Բոլորս ենք վտանգված, պետք է առաջնորդվենք փրկության ծրագրով:
.Իշխանությունը փորձում է ձևավորել տոտալիտար համակարգ, տոտալ վերահսկողություն՝ ժողովրդավարության անվան տակ:
.Մեր փրկությունն ամբողջ պետական կառույցի պաշտպանական համակարգն է:
.Պետք է լինի ազգային փրկության կոմիտե, որտեղ պետք է ներգրավվեն բոլոր մտահոգ ուժերը, լավագույն մասնագետները:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբանաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը