Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի կողմից, վերընտրվեց որպես կազմակերպության փոխնախագահ։
ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պահպանել աշխարհի խոշորագույն կուսակցությունում փոխնախագահի պաշտոնը։
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել Մադրիդում՝ Սոցինտերնի նստաշրջանին:
«...Ինձ համար մեծ պատիվ է, որ այսօր ելույթ եմ ունենում այս ամբիոնից՝ կանգնելով արդարության համար պայքարող մեծաթիվ հեղափոխականների տեղում, որոնց շարքում է եղել իմ կուսակից ընկեր, իմ համերկրացի Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը՝ Նիկոլ Դումանը, ով 1910թ. ՀՅԴ կողմից մասնակցել է երկրորդ ինտերնացիոնալի Կոպենհագենի համագումարին: Այդ ժամանակ նաև իմ հայրենակիցները պայքարում էին իրենց հայրենիքում բնականոն կյանք ապահովելու համար...»:
Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը:
Աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստմյանը:
Վարշավայում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին է մասնակցում և Հայաստանի ու Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների մասին է բարձրաձայնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը Սիրիայում է` համայնքի խնդիրներով:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը նախորդ շաբաթ կարևոր հանդիպումներ ունեցավ Բրյուսելում և եվրոպական այլ մայրաքաղաքներում:
Ես նախորդ շաբաթ Կիպրոսում էի,այնուհետև Լիբանանում, իսկ այս պահին գտնվում եմ Ֆրանսիայում, որտեղ ՀՅԴ 132 ամյակի ձեռնարկին մասնակցելուց բացի նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյանների հետ, որոնց առանցքում ևս Հայաստանի և Արցախի իրական խնդիրներն են:
Դաշնակցության արևը մայր չի մտնում, հայրենիքի համար պայքարը բոլոր ուղղություններով պետք է շարունակել և՛ երկրի ներսում և՛ արտաքին ճակատում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը