24 11 2022

«Կոմերսանտ»-ին զարմացրել է Հայաստանում լուսանկարիչների ու երկրների առաջնորդների միջև ինտիմ կապը

«Կոմերսանտ»-ին զարմացրել է Հայաստանում լուսանկարիչների ու երկրների առաջնորդների միջև ինտիմ կապը

Panorama.am-ը թարգմանաբար ներկայացնում է «Կոմերսանտ»-ի նյութն այն մասին, որ իրենց զարմացրել է Հայաստանում լուսանկարիչների ու երկրների առաջնորդների միջև ինտիմ կապը

«ՀԱՊԿ գագաթնաժողովում տարվա գլխավոր անհաջողակն իրեն համարեց Նիկոլ Փաշինյանը, տարվա շահառուն Ղազախստանի նախագահնշ Ժոմարտ Տոկաևն է, իսկ ամենաարտահայտվողը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն»։ Գրում է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը, որը ծավալուն հրապարակում է պատրաստել ՀԱՊԿ երևանյան գագաթաժողվի ընթացքից։

ՀԱՊԿ գագաթաժողովը նա համարում է ունիկալ ու յուրահատուկ ոչ միայն եվրասիական տարածաշրջանում, այլև ընդհանրապես։ Ռուս թղթակցին զարմացրել են լուսանկարիչները, որոնք երկրների առաջնորդներին հորդորում էին ուղղել փողկապնեը։

«Ոչ Կամբոջայում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովի,  ոչ Թայլանդում Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդի (ԱԽՏԽ) ֆորումի, ոչ Բալիում G20-ի միջոցառումների շրջանակում լուսանկարվելիս չեն կարող լինել նման կտրուկ նկատողություններ՝ ուղղված առաջնորդներին.
Կներեք, կարո՞ղ եք ուղղել Ձեր փողկապը»,-գրում է նա, ապա շարունակում, որ դրանից հետո Հայաստանի ու Ղրղզստանի առաջնորդներն էլ սկսել են ուղղել փողակպները, ինչը վկայում է երկուսի ինքնավստահ չլինելու ու լուսանկարչի  ինքնավստահ լինելու մասին, որը նկատի ուներ Ղրղզստանի նախագահին, որի փոխկապը թեքվել էր դեպի աջ ուսը։

«Ղրղզստանի նախագահը, ինչ-որ բան փնթփնթալով, պարզապես թոթվեց ուսերը և նորից անշարժացավ լուսանկարվելու համար։ Փողկապի դիրքը չփոխվեց։ Հայաստանի վարչապետն անհանգստանալու ոչինչ չուներ, բայց նա, թույլ ժպտալով, սկսեց ուղղել փողկապը՝ միևնույն ժամանակ ինչ-որ հուսադրող ազդանշան ուղարկելով ֆոտոլրագրողին։ Ուրիշ գագաթն աժողովներում  լուսանկարիչների ու առաջնորդների միջև այսքան ինտիմ չկա։ Միայն այստեղ, կարծես, լուսանկարիչները գիտեն թուլության մասին, որ պահի տակ ինչ-որ բան կարող է այնպես չլինել»,-գրում է պարբերականը։

Հեղինակն անադրադարձել է Նիկոլ Փաշինյանի դառը շեշտադրումներին։ Հիշեցնենք, որ Փաշինյանը իր ելույթում մասնավորապես ասաց. «Ի հեճուկս հոբելյանների, մեր տրամադրությունը, ցավոք, ամենևին էլ հոբելյանական չէ»։

««Մեր» ասելով նա նկատի ուներ առաջին հերթին իրեն, ոչ թե ՀԱՊԿ բոլոր անդամներին»,-մանրամասնում է հատուկ թղթակիցն ու շարունակում ներկայացնել Փաշինյանի խոսքն ու դրա վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնում. «Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։ Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է դռան ուժեղ շրխկոցով հրաժեշտ տալ իր երկրի նախագահությանը։ Պետք է առաջ անցնելով ասել, որ արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստորագրեց գագաթնաժողովի տասնհինգ ամփոփիչ փաստաթղթերից երկուսը»։

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդների՝  նեղ կազմով աշխատանքը նախատեսված էր 1.5 ժամ, բայց բանակցողները դուրս չեկան անգամ 3 ժամ անց։

«Ինչ որ պահի ազդանշան հայտնվեց, որ ահա կսկսի  ընդլայնված կազմով նիստը, և հավաքվեցին բոլորը, որոնք պետք է այդ նիստին մասնակցեին, այդ թվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սորգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԽ քարտուղար Նիկոլ Պատրուշևը։ Նրանք  որոշ ժամանակ ուրախ զրուցում էին, հետո տխրեցին՝ հասկանալով, որ դեռ հավաքվել չեն պատրասվում, դուրս եկան դահլիճից՝ ներսում միայնակ թողնելով լուսանկարիչներին, որոնք այլևս նկատողություն անել չէին կարող»,-գրում է «Կոմերսանտ»-ը։

Հատուկ թղթակիցը գրում է՝ ինչպես նախկինում նման միջոցառումների ժամանակ, ինչպես օրինակ Աստանայում ԱՊՀ  վերջին գագաթաժողովում էր, Ալեքսանդր Լուկաշենկոն դարձավ Վլադիմիր Պուտինի ձայնը։

«Այն, ինչ Ռուսաստանի նախագահը գերադասեց չբարձրաձայնել, Բելառուսի նախագահը բարձրաձայնեց ոգևորությամբ։ Լուկաշենկոն վերջապես իրեն լիովին ներգրավված է զգում համաշխարհային քաղաքականության կառավարման  գաղտնի ու հայտնի զսպանակներում, և ինքնամոռաց վայելում է այն »,- ասված է հոդվածում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ