04 09 2019

Ռոբերտ Քոչարյանն ապացուցեց քրդատավարության օրենսգրքի ապօրինությունը․ Կոմերսանտ

Ռոբերտ Քոչարյանն ապացուցեց քրդատավարության օրենսգրքի ապօրինությունը․ Կոմերսանտ

«Կոմերսանտ» թերթն անդրադարձել է Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ին ընդունած որոշմանը, որով ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը, ըստ որոշման, համապատասխանում է Սահմանադրությանը։

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը , որը ճանաչվեց հակասահմանադրական, սահմանում է՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, իսկ Քրեական դատավարության 135-րդ հոդվածի 2-րդ մասը, որը համապատասխանում է Սահմանադրությանը, սահմանում է՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:

«Կոմերսանտ» թերթը նշում է, որ այսպիսով, ՀՀ երկրորդ նախագահը, ամենայն հավանականությամբ, արդեն երրորդ անգամ ազատ կարձակվի։

«Ողջ 2 օրվա ընթացքում, երբ ՍԴ-ն քննում էր գործը, դատարանի շենքի մոտ նախկին նախագահի կողմնակիցների և ընդդիմադիրների ակցիաներ էին տեղի ունենում։ Առաջինները բացականչություններով ողջունեցին դատարանի որոշումը, իսկ երկրորդ խումբը բողոքի երթ անցկացրեց դեպի դատախազության շենք»,- գրում է թերթը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ