Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չորեքշաբթի աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
Նախատեսվում է, որ նիստին կմասնակցեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը,Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը