13 06 2024

Բելառուսը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Բելառուսը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

«Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի հետ ունենք երկարամյա սերտ, բարեկամական հարաբերություններ և ընդհանուր պատմություն, իսկ այսօր նաև փոխշահավետ առևտուր, ինչպես նաև սերտ գործարար կապեր։ Մենք չենք պատրաստվում վատթարացնել այդ հարաբերությունները, որքան էլ արտաքին խաղացողները դրդեն Հայաստանի ղեկավարությանը դրան։ Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար, մենք չենք խառնվում ներքին գործերին, մենք հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին: Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչ արագությամբ է սրվում առճակատումը երկրի ներսում: Տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն լուրջ հուզական սթրեսի նկատմամբ: Դա մենք հասկանում ենք, բայց չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը», - նշել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ՝ նրանից պարզաբանում ստանալու նպատակով: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ