11 06 2024

Լուկաշենկոն «դժբախտ ու դժգույն» Շուշին անվանել է դրախտ

Լուկաշենկոն «դժբախտ ու դժգույն» Շուշին անվանել է դրախտ

Բելառուսը կմասնակցի օկուպացված Արցախի տարածքներում վերականգնման աշխատանքերին, ինչի մասին հայտնել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սախիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում այդ տարածքներ իր այցը՝  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ։

«Շուշայում ես նրան ասացի. «Դրախտում եք ապրում»: Լինելով մեր մոլորակի շատ անկյուններում՝ ես ոչ մի տեղ չեմ տեսել նման վայր՝ մաքուր օդ, գեղեցիկ բնություն։ Համոզված եմ, որ այս տարածքներում կյանքը վերականգնելով ևս մեկ սխրանք էլ կանեք։ Մենք ուրախ կլինենք մասնակցել այս աշխատանքներին, մենք որոշել ենք ուղղությունները, ոչ մի խոչընդոտ չկա»,- ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ