Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 132-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը.
«Հոգևոր հայրեր, հարգելի հյուրեր, սիրելի ընկերներ, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության անունից ողջունում եմ բոլորիդ, շնորհավորում ՀՅԴ օրվա առթիվ:
Սիրելի հայրենակիցներ, ՀՅԴ օրվան նվիրված ձեռնարկը ավանդույթի համաձայն մեր ժողովրդին հաշվետվություն տալու լավ առիթ և հնարավորություն է՝ արժևորելու մեր անցախ ճանապարհը, խոսելու մեր բացթողումներից, մեր չարած գործերից, ինչպես նաև խոսելու, գնահատելու ներկա վիճակը և մեր անելիքները:
Դաշնակցության օրը սովորաբար մեզ համար եղել է նաև տոնակատարություն: Ցավոք, այսօր դա այդպես չէ, որովհետև Դաշնակցութոյւնը վիրավոր է, դաշնակցականը դառնացած է, քանի որ հայրենիքը մասնատված է, Արցախի մեծ մասը գտնվում է թշնամու տիրապետության տակ, իսկ թշնամու զորքերը այսօր գտնվում են նաև Հայաստանի ինքնիշխան ատրածքում:
Ակնհայտ է, որ հայ ժողովրդի պատմության մեջ սա շատ դժվարին և ճակատագրական փուլ է, և ես վստահ եմ, որ մենք միասին, համահայկական ներուժով ու միասնությամբ, միասնություն ոչ թե ինչ-որ մեկի դեմ, կամ ինչ-որ մեկի շուրջ, այլ միասնություն՝ հանուն Արցախի, Հայաստանի ու հայկական պետականության. այս բանաձևով մենք կարող ենք միասին դուրս գալ ստեղծված վիճակից»:
Ամբողջական ելույթը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը