09 11 2022

Այդ փշալարերն իրենց չի փրկի. Իշխան Սաղաթելյան



Իրենք հասկանում են, թե երկիրն ուր են տանում, և դա ինչ ցասում է բերելու, բայց ես վստահեցնում եմ, որ այդ փշալարերն իրենց չի փրկի: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ ԱԺ պարիսպներին փշալարեր անցկացնելուն:

«Եթե երկիրը տանեն նոր կապիտուլյացիայի, իրենց ոչ էդ ոստիկանական զորքերն են փրկելու, ոչ էլ որևէ փշալար, սա պետք է իրենք հասկանան: Մի անգամ տարան կապիտուլյացիայի, խաբեցին ասացին, թե փրկել ենք 25 հազար զինվորի կյանք, 100 հազար մարդու կյանք, հիմա կարծում եմ՝ մեր ժողովուրդը հասկացել է, որ ոչ թե փրկել են, այլ էն 3 միլիոնի կյանքն էլ են դրել հարցականի տակ»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ