05 11 2022

Ուժեղ Հայաստան ունենալու համար մենք պետք է ունենանք ազգային իշխանություն և նոր բանակցող. Իշխան Սաղաթելյան



Ֆրանսիայի հրապարակում Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշեց.

«Մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցերին ՝ ինչպես կանխել Հայաստանի վերահաս կապիտուլյացիան։ Ինչպես դիմագրավել առկա մարտահրավերներին: Կապիտուլյացիան կարող ենք կանխել ՝ միայն ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ դրոշով համահայկական  զարթոնքի ալիք բարձրացնելով։  Եւ որպես կարևոր հանգրվան՝ Ազգային իշխանություն ձևավորելով:

Ի՞նչ պետք է անի ազգային իշխանությունը և ինչպես.

  1. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, համահայկական զորաշարժի

իրականացում,

  1. Պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծում,
  2. Կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում:

Այս երեք ուղղություններով հետեւողական, ամենօրյա տքնաջան աշխատանք պետք է իրականացվի նոր որակի իշխանության կողմից՝ կարող, բանիմաց, նվիրյալ ազգային գործիչների ջանքերի մեկտեղմամբ։ Ուժեղ Հայաստան ունենալու համար մենք պետք է ունենանք ազգային իշխանություն, նոր բանակցող, նոր որակի իշխանություն:

Մենք այս ընթացքում մի շարք քննարկումներ ենք ունեցել դիվանագետների, զինվորականների, պրոֆեսիանալ մասնագետների հետ և պատասխանատու կերպով հայտարարում ենք՝ այս երեք կենսական գործողություններն իրականացնելու ռեսուրս հայ ժողովուրդ ունի, և մենք դա անելու ենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ