Ֆրանսիայի հրապարակում Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշեց.
«Սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ,
Ի՞նչ է կատարվում մեր շուրջ, օրվա իշխանությունը, ապագա կա կարգախոսի տակ, մեզ առաջարկում է նոր կապիլուլիացիա։ Այս իշխանությունը մեր հայրենիքը դրել է վառոդի տակառի վրա։ Օրվա իշխանությունները մեր ժողովրդին համոզում են, որ սպասվող զիջումները թեև ցավալի են, բայց կենսական չեն։ Մեզ համոզում են, որ հնարավոր է զիջել հայրենիքի մի մասը, բայց ապրել երջանիկ։ Մեզ համոզում են, որ հայրենիքի մի մասը պետք է զիջել, մնացած մասը պահելու համար: Եվ ամենագլխավորը, մեզ ասում են՝ եկեք հայրենիքի մի մասը տանք, որ փրկենք կյանքեր և ապրենք խաղաղ: Աշխարում չկա մի ժողովուրդ, որն առաջնորդվել է այդ բանաձևով և այսօր պետություն ունի։ Արդպես մտածող ազգերը կամ վերացել են կամ վաղուց դարձել թափառական: Մեր ազգը հազարամյակներ գոյատևել է այլ սկզբունքով՝ կյանքը տալ հանուն հայրենիքի։ Եթե այսօր մենք կանք, այստեղ ենք, հայրենիք ունենք, դա մեր ժողովրդի հերոսական զավակների շնորհիվ է, ովքեր իրենց կյանքի գնով պահել են հայրենիքը:
Փառք մեր հերոս տղերքին: Կապիտուլիացիայից հետո մեզ համոզում էին հայրենիքի մի մասը զիջելով՝ խաղաղության դարաշրջան կբացեն, այլևս զոհեր չենք ունենա, բայց ի՞նչ եղավ՝ հայ զինվորը զոհվեց արդեն Ջերմուկում և Վարդենիսում։ Բոլոր նրանք, ովքեր ասում են զիջենք հայրենիքը հանուն կյանքեր փրկելու, մեր ժողովրդին տանում են նոր ցեղասպանության։ Իրական խաղաղության հասնելու համար նախ պետք է ապահովել երկրի պաշտպանությունն և անվտանգությունը։ Առանց դրա մնացածը ազգային նվաստացում է և նոր կապիտուլյացիա:
Սրիելի հայրենակիցներ, մենք բոլորս քաջ գիտակցում ենք՝ իսկապես ծանր վիճակում ենք, բայց երբ հարցերը դրվում են հստակ, երբ նպատակները լինում են ազնիվ, հաջողությունն անխուսափելի է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը