«Մենք ասել ենք բանակցողի փոփոխությամբ առնվազն 2 հարց լուծում ենք․ գնալով իր հետ տանելու է բոլոր բանավոր պայմանավորվածությունները , ունենալու ենք ժամանակ՝ ավելի արդյունավետ աշխատանքները կազմակերպելու և ստեղծված վիճակից դուրս գալու համար։ Շատ հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության անվան տակ երկիրը տանում է նոր կորուստների։ Իր իշխանությունը պահելու համար պատրաստ է տա և՛ Արցախը, և՛ Սյունիքը , Գեղարքունիքն էլ բոնուս կտա»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հրավիրված ասուլիս ժամանակ։
«Սարսափելի է տեսնել հայ մարդու կողմից գրառումներ, որ՝ Արցախը տանք խաղաղ ապրենք , որովհետև իրեն էդպես են համոզել , իրեն 20 տարուց ավել ասել են՝ Սերգո ջան լավ չես ապրի , քանի դեռ Արցախը կա ։ Դժբախտաբար մենք չհասկացանք, չգիտակցեցինք, չարժեվորեցինք, որ արցախյան ազատագրական շարժումով ու Արցախի ինքնիշխանությամբ հայ ժողովուրդը շանս ուներ կամ՝ ունի դառնալու համաշխարհային ազգ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը