Հայկական կողմը դեռեւս բացատրություն չի տվել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի եւ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի եւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք պաշտոնապես պարզաբանումներ ենք խնդրել այս իրավիճակի վերաբերյալ։ Պատասխան դեռ չկա»,- ասել է դեսպանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Կոնստանտին Զատուլինը նամակ էր ստացել ՀՀ ԱԺ–ից, որով նրան տեղեկացրել էին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու իր հիմնադրած «Լազարյան ակումբի» նիստին։
Դրանից հետո Մարգարիտա Սիմոնյանն էր հայտարարել, որ իրեն նույնպես արգելել են Հայաստան մուտք գործել։
Հոկտեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զապարովան հայտարարեց, որ Մոսկվան Երեւանից պարզաբանում է պահանջել Հայաստան Զատուլինի մուտքն արգելելու վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը