23 04 2020

ՀՀ-ում ՌԴ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ-ում ՌԴ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան աշխատակցիները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական առաքելության ղեկավարն ու ռազմական կցորդը մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղապանության զոհերի հիշատակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ