11 06 2020

Ողբերգություն չէ․ ՌԴ դեսպանը՝ Հայաստանի կողմից ռուսական վարկից հրաժարվելու մասին

Ողբերգություն չէ․ ՌԴ դեսպանը՝ Հայաստանի կողմից ռուսական վարկից հրաժարվելու մասին

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը առցանց ասուլիսին անդրադարձել է ՀՀ-ի՝ ռուսական վարկի մի մասից հրաժարվելուն՝ նշելով, որ կոռեկտ չի համարում ՌԴ կողմից ՀՀ տրվող վարկից հրաժարվելու մասին ԶԼՄ-ների հրապարակումները։

«Վարկը 270 մլն դոլար է, որի մեծ մասը՝ 200 մլն դոլարն արդեն ծախսված է, խոսքը մնացածի մասին է։ Ցավոք, աշխատանքներն ավարտին չհասան մինչև ժամկետի ավարտը։ Պատճառները տարբեր են, և դրա մասին չեմ խոսի։ Վարկի մարման երկարաձգման հարց է առաջացել, սակայն այս թեմայով կան ու այս պահին էլ ընթանում են բանակցություններ»,- ասաց դեսպանը։

Նա նշեց , որ որքանով իրեն է հայտնի է, դեռևս չի ստացվել պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն դա չի նշանակում, որ հարցը փակ է։

«Պարզապես այս պահին Հայաստանը հաշվի առնելով ժամանակը, որոշել է անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել սեփական միջոցներով՝ ժամանակ չկորցնելու համար։ Նշեմ, որ ՀԱԷԿ շահագործման երկարաձգման համար լիցենզիան գործում է մինչև 2021թ. և որպեսզի այն վերագործարկվի, պետք է շատ լուրջ աշխատանքներ կատարվեն»,-ասաց դեսպանը։

Նրա կարծիքով՝ ժամանակ չկորցնելու համար ՀՀ-ն որոշել է վարկի հարցը հետաձգել և իրականացնել այդ աշխատանքները սեփական միջոցներով։ Դեսպանը նշեց, որ ռուսական կողմից, այդ մասով հարցեր չեն առաջացել և ոչ մի ողբերգություն ու աղետ չկա։

Դեսպանն անդրադառնալով ՀՀ-ից ՌԴ մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտի մասին նորություններին, նշեց

«Այս մասով ես այնքան տեղեկատվության եմ տիրապետում, որքան հայտնվում է լրատվամիջոցներում։ Որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, որովհետև չունեմ։ Միայն կարող եմ ասել, որ դեսպանատունը հանձնարարություններ չի ստացել այս մասով», - ասաց ՌԴ դեսպանը։

Դեսպանն ասաց, որ հայկական կողմը որոշել է ԱԷԿ-ի աշխատանքների մի մասն իրականացնել սեփական միջոցներով՝ ժամանակ չկորցնելու համար, քանի որ ատոմակայանի շահագործման արտոնագիրը գործում է մինչև 2021 թվականը, իսկ արտոնագիրը վերականգնելու համար պետք է մի շարք լուրջ, բարձր տեխնոլոգիական աշխատանքներ կատարել, որոնք պահանջում են պայմանագրեր կնքել, սարքավորումներ մատակարարել։

«Ժամանակ չկորցնելու և այդ ժամկետում տեղավորվելու համար որոշվել է հետաձգել վարկավորման հարցը և այդ աշխատանքներն իրականացնել սեփական միջոցների ներգրավմամբ»,-վստահեցրեց Կոպիրկինը՝ հավաստիացնելով, որ այստեղ ռուսական կողմը որևէ հարց չունի և հետագայում կատարվելիք աշխատանքների չափորոշիչներն արդեն համաձայնեցված են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ