18 09 2020

Կողմերը եկել են այն եզրակացության, որ իրավիճակը նորմալ է, ՀԿԵ-ն աշխատում է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Կողմերը եկել են այն եզրակացության, որ իրավիճակը նորմալ է, ՀԿԵ-ն աշխատում է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

 

Ես շատ ուրախ եմ, որ բոլոր հարցերը հանվել են և ամեն ինչ պարզաբանվել է: Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողներին տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) շուրջ ստեղծված իրավիճակը:

«Կողմերը եկել են այն եզրակացության, որ իրավիճակը նորմալ է: ՀԿԵ-ն աշխատում է: Շատ կարևոր է, որպեսզի երկու կողմերն էլ հավատարիմ են այստեղ ՀԿԵ գործունեության զարգացմանը, ներդրումները շարունակվել են, որպեսզի այս աշխատանքն արդյունավետ դառնա»,- հավելեց դեսպանը:

Հիշեցնենք, որ արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի իրավապահ մարմինները հետաքննում են ընկերության գործունեությունը: Դրանից հետո ռուսական կողմը հայտարարեց համաձայնագիրը վաղաժամկետ խզելու հնարավորության մասին: Այս տարվա սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարեւը և Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը առկա տարաձայնությունները լուծող արձանագրություն ստորագրեցին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ