ՀԱՊԿ հանդիպումը կանցկացվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գագաթնաժողովի նախօրեին և դրա նախապատրաստման շրջանակներում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, այդ թվում՝ առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում»,- լրագրողներին ասել է նա։
Հարցին, թե ՀԱՊԿ հանդիպումն անցկացվում է Երևանի նախաձեռնությամբ, Պեսկովը հիշեցրել է, որ այժմ Հայաստանը ղեկավարում է կազմակերպությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը