29 10 2024

Ռուսաստանին մտահոգում է, որ Արևմուտքը Վրաստանին վերջնագրեր է ներկայացնում․ Պեսկով

Ռուսաստանին մտահոգում է, որ Արևմուտքը Վրաստանին վերջնագրեր է ներկայացնում․ Պեսկով

Արևմտյան երկրները, մեկնաբանելով Վրաստանում ընտրությունների արդյունքները, հանդես են գալիս միջպետական հարաբերությունների համար միանգամայն անընդունելի հայտարարություններով, այդ թվում՝ վերջնագրերով, այդ պրակտիկան պետք է դադարեցվի, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բարոյախրատական հայտարարություններ են հնչում ԱՄՆ-ից, ԵՄ-ից, որոնցում բառացիորեն՝ վերջնագրեր են ներկայացվում Վրաստանի ղեկավարությանը։ Այդ զզվելի  դրսևորումները  հակասում են միջպետական ​​հարաբերությունների նորմերին, դրանց պետք է վերջ տրվի»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը  մտահոգված է խորհրդարանական ընտրություններից հետո Արևմուտքի կողմից Վրաստանին առաջադրած այդ վերջնագրերով։

«Մենք չենք միջամտում հարևան երկրում տեղի ունեցողին, սակայն մտահոգված ենք, որ ԵՄ երկրները և Ամերիկայի Միացյալ Նահանգները երեկ իրենց պաշտոնական հայտարարություններում վերջնագրեր են ներկայացրել Վրաստանի ղեկավարությանը»,- հավելել է Պեսկովը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ