08 10 2024

Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին. Պեսկով

Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին. Պեսկով

«Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին»,- «Известия»-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«ԱՊՀ ձևաչափի համաձայն՝ անդամ երկրների ղեկավարները միշտ նստում են նույն սեղանի շուրջ, բայց դա չի նշանակում, որ Մոսկվան միջամտում է  Բաքվի և Երևանի գործերին»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ  ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի վարչապետ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը միմյանց կողք էին նստել։

«Հայաստանն ու Ադրբեջանը  այսպես, թե այնպես, շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում, իսկ մնացածը՝ նրանց երկկողմ հրաբերությունները, ոչ թե մեր, այլ նրանց ինքնիշխան իրավազորության ներքո է»,- այս առնչությամբ  ասել է Պեսկովը՝ հավելելով՝ ռուսական կողմը երկու երկրների հետ էլ վարում է իր երկխոսությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ