17 09 2022

Երրորդ համաշխարհայինին շատ քիչ է մնացել, անցնում ենք նախավերջին փուլին․ Ազատ Ադամյան

Երրորդ համաշխարհայինին շատ քիչ է մնացել, անցնում ենք նախավերջին փուլին․ Ազատ Ադամյան

Մենք, ՆԱՏՕ-Իսրայել դաշինքին հետաքրքրում ենք այնքանով, որքանով կարող ենք վնասել Ռուսաստանին, ոչ ավել, ոչ պակաս, մնացածն աշխարհաքաղաքական մտքի մանկապարտեզային փուլի ցուցիչ է, կամ դիտավորություն:

Ուկրաինական ճակատում Ռուսաստանի «անհաջողությունը», ՆԱՏՕ-Իսրայել տանդեմն այնպիսի «հաջողություն» ներկայացրեց իրենց համար, որը ծնեց մեր՝ հայ-ադրբեջանական պատերազմը, որն էլ իր հերթին նոր օջախ թեժացրեց Միջին Ասիայում:

Երրորդ համաշխարհայինին շատ քիչ է մնացել, անցնում ենք նախավերջին փուլին՝ մեծ պրոքսի պատերազմներին, որտեղ մեր լինելիության հարցը լուծելու է ճիշտ արտաքին քաղաքական կողմնորոշումը և Հայոց բանակը, որը նույնիսկ այս վիճակում՝ առանց թիկունքի, կարողանում է անել անհնարինը:

Հ.Գ. Տարածվող նկարը հակառակ կողմն էլ ունի, որտեղ նստած են Իրանի (որն էլ լինելու է, մեծ պրոքսի պատերազմի առանցքային խաղացողը) և Չինաստանի առաջնորդները, իսկ հենց այս ռակուրսով նկարը տարածելու պատվիրատուները վերևում նշված են:

Խնդիրը մոլորյալները չեն՝ մոլորեցնողներն են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ