Վերջին հանրահավաքին բավականին մանրամասն մեր ճանապարհային քարտեզի մասին խոսել եմ, նախ՝ չի լինելու որևէ հնչեղություն ունեցող, առաջնային և կարևոր խնդիր, որի դեպքում խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանից դուրս չկազմակերպի լուրջ քննարկումներ, բյուրեղացնի տեսակետները և առաջարկի լուծումներ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Այսինքն մենք խորհրդարանից դուրս ավելի ընդլայնված և ներկայացուցչական կազմով առաջնային օրակարգերի վերաբերյալ կազմակերպելու ենք ավելի բովանդակային և կարևոր քննարկումներ: Հանրությունը մշտապես լսելու է ցանկացած հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության և ավելի ընդլայնված ասեմ՝ առողջ հասարակական, քաղաքական, մտավորական շերտերի տեսակետ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձևավորվի այդ այլընտրանքային հարթակը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը