12 09 2022

Թշնամին դրսից, օրվա իշխանությունը ներսից վերջնահաշվում նույն քաղաքականությունն են տանում. Արմեն Ռուստամյան



Ուկրաինայում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները վերջնականապես ամրապնդեցին այն համոզումը, որ այլևս չի գործում միջազգային ստանդարտների և նորմերի հարգման վրա հիմնված այսպես կոչված Հելսինկյան աշխարհակարգը: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերադասավորումներ, որոնք ուղղված են ուժային կենտրոնների շուրջ ազդեցության նոր գոտիների առաջացմանը: Այս համատեքստում արդեն այդ իրողություն է, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցն ունի լայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդգրկուն և կարող է կանխորոշել համահայկական նշանակության խնդիրների լուծման և պետականության զարգացման հետագա ընթացքը: Հետևաբար այդ գործընթացը ի սկզբանե հայության և Հայաստանի անվտանգային պահանջներին և շահերին համապատասխանեցնելու և կենսական զիջումներից խուսափելու համար անհրաժշետ է ունենալ և պահպանել միայն հայեցակարգված մոտեցում»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ