Հայաստանի կարևոր ու առաջնային բոլոր օրակարգերի շուրջ մենք նախաձեռնելու ենք նմանատիպ քննարկումներ՝ խորհրդարանից դուրս, ավելի ներկայացուցչական կազմով, ավելի խորությամբ ու ավելի բովանդակային քննարկումներ ունենալու և լուծումներ առաջարկելու ակնկալիքով: «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Իմ խորին համոզմամբ այսպիսի ձևաչափերն են, որ ի վերջո դառնում են ճգնաժամային իարվիճակներին լուծում տվող և այդ լուծումներն իրական, քաղաքական ու ազգային օրակարգ դարձնող կենտրոններ, որոնք անհրաժեշտ պահին կարող են նաև առաջնորդողի դերակատարում ստանձնել»:
Իշխան Սաղաթելյանը նաև ընդգծեց. «Այսօր իր աշխատանքներն է սկսել ՀՀ 8-րդ գումարման Ազագյին ժողովը, որը ձևավորվել է 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված իրականությունում: Իրականություն, որը մեզ պարտադրում էր լինել ավելի կազմակերպված, բոլոր ուժերը և ջանքերը գործադրել մեր երկիրը ստեղծված իարվիճակից դուրս բերելու համար: Թվում էր՝ բոլոր գումարման Ազգային ժողովներից այս մեկը պետք է տարբերվեր իր բացառիկ պետականությամբ և ամեն ջանք գործադրեր երկրն այս վիճակից դուրս բերելու համար: Սակայն պարտության և ամոթի մարմնացման ձեռքով այս Ազգային ժողովը դարձավ և վստահ եմ,ո ր պատմության մեջ կմնա որպես նորանկախ Հայաստանիա մենախայտառակ գումարման Ազգային ժողովը, որտեղ իշխող մեծամասնության պատճառով ի սպառ բացակայում է ազգային և պետական շահը: Այս նույն վայրկյաններին, երբ Հայաստանի փորձագիտական, մտավոր, հասարակական, քաղաքական դաշտի ներկայացուցիչներս քննարկում ենք մեր ժողովրդի առաջ ծառացած իրական մարտահրավերները, Ազգային ժողովի շենքի պատերի ներսում շարունակում է կրկես հիշեցնող էժանագին շոուն»:
Մանրամասները՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը