«Գնացել ենք Արցախ , հանդիպել ենք Արցախի խորհրդարանի քաղաքական 5 ուժերի հետ , Անվտանգության խորհրդի քարտուղարին, եղել ենք Մարտակերտում, Մարտունիում , Ստեփանակերտում իրավիճակին ծանոթացել ենք , վերադարձել ենք Երևան, հանրահաավաքին ես ծավալուն ելույթ եմ ունեցել այդ խնդրի հետ կապված, որ վտանգի տակ է, որ կան հանցավոր պայմանավորվածություն՝ Հայաստանի, Արցախի իշխանությունների և Ադրբեջանի իշխնաությունների միջև։ Մինչև հիմա շատ հստակ ասում եմ՝ ինչ գրավոր կամ բանավոր պայմանավորվածության վրա է այս գործընթացը տեղի ունենում , ակնհյատ է չէ՞, որ սրանք Ալիևի հետ պայմանավորվել են և Ադրբեջանի իշխանություններն այդ ճանապարհը սարքել են , կա հանցավոր պայմանավորվածություն ժողովրդի թիկունքում։ Էս ամեն ինչը կանխելու մի տարբերակ կա ՝ սրանց հեռացնե»,-այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը լրատամիջոցների հետ զրույցում։
«Հիմա ես տեսնում եմ, որ երբեմն հայտարարություններ կան, որ ընդդիմությանը մեղադրում են Աղավնոն հանձնելու մեջ, ընդդիմությանը կարող են մեղադրել սրանց մինչև հիմա չհեռացնելու մեջ և էստեղ պետք է ասել՝ այ՛ սրիկաներ, որ Դաշնակցությունը այդ գյուղը կառուցեց , որ գյուղապետն այդ գյուղը նոյեմբերի 9-ից հետո պահում էր, դուք ո՞ւր էիք , դուք այդ գյուղի տեղը նույնիսկ չգիտեիք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Պետք է շարունակ չպայքարենք հետևանքների դեմ, եթե խելքի չգանք, չհամախմբվենք ու սրանց չվռնդենք վաղը մյուս օր լացելու ենք Տիգրանաշենի համար , ողբանք, ստատուս գրենք Տավուշի մարզի գյուղերի համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
ՄանրամԱսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը