23 07 2022

Մարուքյանը խառնվել է իրար. կարծել է, թե «սպառնըմ եմ». Գեղամ Մանուկյան

Մարուքյանը խառնվել է իրար. կարծել է, թե «սպառնըմ եմ». Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարուքյանը խառնվել է իրար. կարծել է, թե «սպառնըմ եմ»...                  

 Փաստորեն հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը սեփականաշնորհող կա՝ Էդմոն Մարուքյան։ Երեկվա սարկազմս, թե օրենսդրական նախաձեռնությամբ փորձելու եմ հստակեցնել հատուկ հանձնարարություններով դեսպանի գործառույթն ու արգելել, որ նա իր շեֆին այլեւս իրավունք չունենա քծնել, ոտքերը լիզել, ամեն էշություն արդարացնել, համարել է իր անձի նկատմամբ իբր  ոտնձգություն ու մի խղճուկ գրառումով անդրադարձել գրությանս։

Փաստեմ երկու բան. մարդն արդեն սեփականաշնորհել է պաշտոնն ու համարում է, որ Նիկոլի հատուկ հանձնարարությունների գծով միակ դեսպանն ինքն է։ (Թող լինի, բարով վայելի, միայն լոգանք հետո ընդունի…)։

Երկրորդը՝ չեմ հասկանում ուղղակի՝ ամեն ինչ փողով, գումարով հաշվելու այդ հիվանդությունը Մարուքյանը ինչպե՞ս է ձեռք բերել։ Թող նա բացատրի։ Բայց իր շատ սիրելի Ալեն Սիմոնյանից հետո որ Մարուքյանն է խոսում իբր պատգամավորական աշխատավարձից չզրկվելու մասին, դա արդեն լուրջ կասկած է հարուցում։

Ավարտեմ կարճ՝ շատ թող չանհանգստանա, օրենքի փոփոխության առաջարկ չեմ անելու, նա էլ մնալու է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Բայց նախորդ գրառումս որ ուշադիր կարդա, կհասկանա՝ Նիկոլի համար լավ պարած դեսպան, բոլոր հետեւանքներով հանդերձ…

Աա, չեմ սպառնըմ… Փաստն եմ արձանագրում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ