21 07 2022

Պահուստային ֆոնդից 140 մլն դրամ կհատկացվի դրսի հյուրերին դիմավորելու համար

Պահուստային ֆոնդից 140 մլն դրամ կհատկացվի դրսի հյուրերին դիմավորելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց կառավարությանը պահուստային ֆոնդից 140 մլն դրամ հատկացնել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2022 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումներն անբավարար են:

Նախագծով առաջարկվում է վերը նշված միջոցառման տարեկան ծախսերն ավելացնել 140.0 մլն դրամով, որից՝ ինն ամսվա համամասնությունը՝ 80.0 մլն դրամով:

Նշվածի համար ֆինասավորման աղբյուր է հանդիսանում 2022 թվականի պետական բյուջեի կառավարության պահուստային ֆոնդը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ