Կառավարությունը հաստատել է որոշում, որով նախատեսվում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի՝ օգոստոսի 26-ին փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին տրամադրել բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն:
Ներկայացված տվյալների հիման վրա հաշվարկվել է այդ ընտանիքներին հասանելիք աջակցության չափը՝ հիմքում դնելով փլուզված բնակարանների մակերեսները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քառ. մետրի ձևավորված արժեքի վերաբերյալ տվյալները:
Անհրաժեշտ գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը ևս վերապահելով նախարարությանը:
Որոշմամբ կարգավորվել են այդ ընտանիքներին աջակցության տրամադրման հետ կապված հարցերը, ընթացակարգերը՝ դիմումների ներկայացումից մինչև վճարում, մշակվել են նաև համապատասխան դիմումների, մատյանի և աջակցության տրամադրման պայմանագրի օրինակելի ձևեր:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը