25 02 2021

Պահուստային ֆոնդից ոստիկանությանը հատկացվեց 2 միլիարդ 161 միլիոն դրամ



Կառավարության նիստին ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է ՀՀ ոստիկանությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 2 միլիարդ 161 միլիոն 600 հազար դրամ՝ 140 պարեկային ավտոմոբիլի ու պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի համար վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս որոշումը կապվում է պարեկային ոստիկանություն ունենալու իրենց նպատակադրման հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ