06 11 2020

Սահմանադրական դատարանը Կառավարության պահուստային ֆոնդին է տրամադրել 43 մլն դրամ

Սահմանադրական դատարանը Կառավարության պահուստային ֆոնդին է տրամադրել 43 մլն դրամ

2020 թվականի հոկտեմբեր ամսին Սահմանադրական դատարանը ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդ է ուղղել 34 մլն դրամ, որը գոյացել է 2020 թվականի բյուջեով նախատեսված, սակայն դեռևս փաստացի չֆինանսավորված ծախսերի օպտիմալացման արդյունքում։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ աշխատակազմը։

Բացի այդ, Սահմանադրական դատարանը պատրաստակամություն է հայտնել ևս 9 միլիոն դրամի չափով տնտեսված ֆինանսական միջոցները Պահուստային ֆոնդ ուղղելու մասով։ Տնտեսված ֆինանսական միջոցները Պահուստային ֆոնդ են ուղղվել ՀՀ Կառավարության՝ սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման կապակցությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ