Էլինար Վարդանյանը ոչ լքում է խմբակցությունը, ոչ առավել ևս միանում է որևէ մեկին, ֆեյսբուքի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Որոշ լրատվամիջոցներ շուտով եղանակի տեսության ու աստղագուշակի վերաբերյալ իրենց նյութերում էլ կսկսեն մի կերպ «սղցնել» «Էլինար Վարդանյանը լքում է հարազատ խմբակցությունը» նախադասությունը:
Հանգստացե՛ք կամ մի՛ անհանգստացեք, Էլինար Վարդանյանը ոչ լքում է խմբակցությունը, ոչ առավել ևս միանում է որևէ մեկին:
Եթե էքշնի պակաս եք զգում, օրը մի քանի անգամ հրապարակեք Վահան Քերոբյանի՝ Լարսի բացման վերաբերյալ գրառումները, կամ Արփի Դավոյանի Քի Վեստի մեկնաբանությունները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը