03 06 2022

Արդեն երկրորդ անգամ արյունարբուի նյարդերը տեղի տվեցին. Քրիստինե Վարդանյան

Արդեն երկրորդ անգամ արյունարբուի նյարդերը տեղի տվեցին. Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը երկու կարճ տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Մեր ճագատագիրը չի որոշվում Մոսկվայում\Բրյուսելում\Վաշինգտոնում\Պեկինում. մեր ճակատագիրը հիմա որոշվում է Ֆրանսիայի հրապարակում:

Նյարդերի պայքարում մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ արյունարբուի նյարդերը տեղի տվեցին:

«Ժողովրդավարության բաստիոնում» ադեն հատուկ միջոցներ են կիրառվում խաղաղ ցուցարարների վրա և խոսում են հեռուստաալիքների լիցենզիան դադարեցնելու մասին:
Բոլորիս պատասխանը սրան պետք է լինի հիմա, վաղը, որքան հարկավոր լինի հրապարակում ներկայությունը:

Ըստ Գելափ միջազգային ընկերության վերջերս հրապարակված հարցման ադյունքների Երևանի բնակչության 15,5 % ասել է, որ ինքը մասնակցում է այս օրերին տեցի ունեցող ցույցերին:

2021 թ տվյալներով Երևանն ունի ~ 1,1 մլն բնակիչ: Ուրեմն խոսքը շուրջ 170,000 մարդու մասին է:
Հրապարակում այսօր և վաղը պետք է այդ մարդկանց կեսը ու այս ամենի ավարտը կդառնա ավելի մոտ լինել, քան կպատկերացնեն մեզնից շատերը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ