28 05 2022

Երկուշաբթի՝ ժամը 11-ին, Ֆրանսիայի հրապարակից գնում ենք մի քանի հասցեներով․ Իշխան Սաղաթելյան



«Երկուշաբթիից ուրբաթ պետք է կրկնապատկենք ուժերը, ավելի համախմբվենք և հասցեական գնանք դռնեդուռ․ բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն՝ խաղեր տալ չկա, վիճակն օրհասական է՝ ով փաստաթղթին դեմ է՝ դեմ է ժողովրդին»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավքի ավարտին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Երկուշաբթի՝ ժամը 11-ին, բոլորին հրավիրում ենք  Ֆրանսիայի հրապարակ՝ մի քանի հասցեներով գնալու հերթով՝ սկսած ՔՊ խմբակցության պատգամավորներից, որոնք գերի են ընկել այդ խելագարի ձեռը, վերջացրած մյուսներով՝ բոլորը պետք է պատասխան տան, պարզ լինի՝ ով է ժողովրդի դեմ, ով՝ կողմ»։

«5 օր ժամանակ ունեք ամնբողջական պատկերն ստանալու․ հունիսի 3-ը ջրբաժան է։ 5 օրում հասկանում ենք՝ ով ով է, իսկ հունիսի 3-ին՝ ժամը 16։00 լինելու ենք Խոհրդարանում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ