28 05 2022

Այստեղ ենք ասելու, որ իր գործը շարունակելու ենք․ Սաղաթելյանը՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ

Այստեղ ենք ասելու, որ իր գործը շարունակելու ենք․ Սաղաթելյանը՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ

Այստեղ ենք մեր խոնարհումը հայտնելու և ասելու, որ իր գործը շարունակելու ենք, այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ կանգ էր առել Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման երթը։

Նա հիշեցրեց, որ արձանի բացման ժամանակ կապիտուլյանտն ասաց՝ այնպես պետք է ապրենք և աշխատենք, որ ամեն անգամ այստեղով անցնելիս՝ շիտակ նայենք Արամի աչքերին․ այդ սրիկան այդտեղ էլ խաբեց։

«Բայց մենք այս գործը շարունակելու ենք և ստեղծենք նոր որակի պետություն»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ