22 05 2022

Իշխանություններն ասում են ապագա կա՝ զիջումների գնով, մենք ասում ենք՝ կենսական զիջումներով ապագա չի լինելու․ Ռուստամյան



Մենք պարտավոր ենք 44-օրյա պատերազմի բացասական արդյունքները հնարավորինս հաղթահարենք, որովհետև ժամանակը Թուրքիան և Ադրբեջանը հնարավորինս փորձում են հօգուտ իրենց օգտագործել։ Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Մենք պետք է հասկանանք, որ ՀՀ-ի աշխարհաքաղաքական նշանակությունը կկորի , եթե Հայաստանը գնա զիջումների Սյունիքում Զանգեզուրի միջանցք կոչվածի մասով, մենք կհայտնվենք աշխարհաքաղաքկան պարկի մեջ և ոչ ոքի հետարքրքիր չենք լինի, որպես գործոն։ Մենք հայկական գործոնը պահպանելու խնդիր ունենք։ Թուրքացման վտանգը շատ իրական է, թուրքիան չի փոխել իր տեսակը, մենք պետք է սա հասկանանք»,-ասաց Ռուստամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ