16 05 2022

Փաշինյանը հայտնվել է կոտրած տաշտակի առջև, նա կերազեր ոչ միայն Քոչարյանի, այլև նույնիսկ Տեր-Պետրոսյանի տարբերակի մասին

Փաշինյանը հայտնվել է կոտրած տաշտակի առջև, նա կերազեր ոչ միայն Քոչարյանի, այլև նույնիսկ Տեր-Պետրոսյանի տարբերակի մասին

Zham.am-ը գրում է.

Եթե մոտավոր ձևով բնութագրենք թե ինչ բանաձևով է ընթացել Արցախի շուրջ բանակցությունները վերջին երեսուն տարիների ընթացքում, ապա պայմանականորեն այն կարելի է բաժանել երեք մասի՝ 1992-ից մինջև 1998 թվականներ, 1998-2018 թվական և 2018-2022 թվականներ:

Առաջին փուլում 1994 թվականի զինադադարից հետո, բանակցությունները, փաստացի, ընթանում էին՝ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևով, որն ենթադրում էր, որ հայկական կողմը կվերադարձներ տարածքների մի մասը, կտեղակայվեին խաղաղապահ ուժերը և տարածաշրջանում կհաստատվեր «ժամանակավոր խաղաղություն», Արցախի վերջնական կարգավիճակի համար անհայտ հեռանկարով:

1998-ից հետո, հայկական կողմի դիրքորոշումը փոխվեց, մենք որդեգրեցինք խնդրի լուծման «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» բանաձևը, որն ընդունվեց միջազգային հանրության կողմից և այն ներկայացվեց 2007-ին Մադրիդյան սկզբունքների ձևով:

Մինչ 2018 թվականն այս մոտեցումը, առանձին շեշտադրումների փոփոխություններով պահպանվեց, որից դժգոհ էր Ադրբեջանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնիսկ հրապարակավ սկսեց դժգոհել, որ միջնորդները իրենից պահանջում են «ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այդ թվում Ադրբեջանի կազմից դուրս»:

2018-ից հետո եկավ Նիկոլ Փաշինյանի «իր կետից» բանակցություններ վարելու ժամանակը: Մարդ, ով ոչինչ չէր հասկանում ոչ Ղարաբաղի խնդրից, ոչ բանակցային խնդրի նրբերանգներից, սկսեց ամպագոռգոռ հայտարարություններով հանդես գալ, մտածելով, որ ԱՄՆ-ի  Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները իրեն աջակցող հայ թերզարգացած ժեխից չեն տարբերվում:

Քանի որ Փաշինյանն երբեք որևէ կայուն սկզբունքներ չի ունեցել, մտածեց, որ նախկիններից տարբերվելու համար իրեն անհրաժեշտ է «օրիգինալ» մտքերով հանդես գալ, որպեսզի «չնմանվի նրանց»: Եվ քանի որ ուզում էր Լևոն Տեր-Պետրոսյանից «ավելի խաղաղասեր «թվալ, Քոչարյանից «ավելի ղարաբաղցի», իսկ Սերժ Սարգսյանից «ավելի արևմտամետ», նրա գլխի մեջ սկսվեցին  զարգանալ խիստ իրարամերժ գաղափարներ:

Բայց ամենակարևրն այն էր, որ Փաշինյանին թվում էր, թե հայրենասիրությունը դա զգայական բիզնես է, որն վաճառում են քաղաքական գործիչները, ազգին դուր գալու համար: Եվ դա քանի որ, իր կարծիքով այդպես է, ապա ի՞նչն էր խանգարում, որ նա ծաղրեր միջնորդներին, նշեր, թե չի բանակցելու, քանի դեռ ԼՂՀ ներկայացուցիչը բանակցային սեղանին չի նստած: Այս ամենի վերջն եղավ այն, որ նա հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ Ալիևի հարցը կլուծեն ադրբեջանցի աշխատավոր զանգվածները:

Նրան թվաց, թե հայրենասիրությունը ունի չափման միավոր, և եթե նա ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ավելի արմատական պահանջով ներկայանա, ապա կդառնա Արցախում ավելի սիրված, քան Քոչարյանը:

Սա շարքային խաբեբայի մտածողություն է, որի համար բոլոր գաղափարները, ազգային, դեմոկրատական, սոցիալական լոք մարդկանցից էմոցիաներ գողանալու համար բիզնեսի ձև է: Եվ ինքը՝ Փաշինյանը, դրա լավագույն «բիզնեսմենն է», քանզի լավ է ճանաչում շարքային հայ քաղքենու պահանջները:

Նման մարդիկ, սովորաբար վատ են ավարտում թե քաղաքական, և թե տնտեսական կյանքում, քանզի աճպարարը մնում է աճպարար, և կապ չունի, թե նա որ բնագավառի աճպարար է:

Այսօր, երբ Փաշինյանը հայտնվել է կոտրած տաշտակի առջև, նա կերազեր ոչ միայն Քոչարյանի, այև նույնիսկ Տեր-Պետրոսյանի տարբերակի մասին, քանզի նրան պարտադրում են, որ խոստովանի որ մինչ այսօր խաբեությամբ է զբաղված եղել և ստիպված աղերսում և բանակցում է  ադրբեջանցիներից «բոլոր տարածքներն իր  իշխանության պահպահման դիմաց» բանաձևը կյանքի կոչելու համար:

Մնում է հասկանալ, թե ինչպիսին է լինելու հայ ժողովուրդի արձագանքը, որին, ի դեպ ուշի ուշով հետևում է նաև միջազգային հանրությունը, որպեսզի իր հերթին հասկանա իր համար ինչ է իրենից իրականում ներկայացնում հայ ժողովուրդը:

Սա է իրականությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ