Իհարկե, առանց «դավադրության տեսությունների» մեջ մտնելու, այնուամենայնիվ, պետք է զարմանքով նշել, որ «անհասկանալի» զուգադիպությամբ հայկական բանակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և Դանիել Իոաննիսյանի գնահատականները համընկնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շուրթերից հնչող նմանատիպ գնահատականների հետ:
Ավելին, Իոաննիսյանն այնպիսի տեղեկություններ է հրապարակում, որ տպավորություն է ստեղծվում, որ նա ոչ թե «սովորական սորոսական» է, այլ առնվազն Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայության պետ: Հայտնի է նաև, որ Իոաննիսյանի ՀԿ-ն հատուկ հետաքննություններով չի զբաղվում, քանի որ հանրային դաշտում կա նմանատիպ կառույց: Այս դեպքում լեգիտիմ հարց է ծագում. որտեղի՞ց է Իոաննիսյանին նման տեղեկություն հայտնի դարձել, որ Հադրութի անկման ժամանակ հայկական բանակի շտաբում խառնաշփոթ էր տիրում, իսկ Հադրութի օկուպացիայի ժամանակ հայկական բանակի զինվորների թվաքանակը գերազանցում էր ադրբեջանցի զինվորականներին:
Ավելին, հայտնի դարձավ, որ այդ ժամանակ այնտեղ էր նաեւ Իոաննիսյանը: Շա՞տ չեղան զուգադիպությունները: Պատերազմից առաջ հենց Իոաննիսյանի կառույցն էր վերահսկում Ղարաբաղի ընտրությունները: Ընտրություններից կարճ ժամանակ անց պատերազմ է սկսվում: Եվ այս պահին Իոաննիսյանի կազմակերպությունը, որը, իբր, զբաղվում էր Ղարաբաղում ընտրական գործընթացների վերահսկողությամբ, հայտնվում է ռազմական իրադարձությունների կիզակետում: Բնականաբար, այս պատերազմում հայկական զորքերը կրում են լայնածավալ պարտություն, եւ Իոաննիսյանն արդեն գիտեր, թե ով է այս ամենի «գլխավոր մեղավորը»:
Նույն զուգադիպության շրջանակներում Ղարաբաղում ադրբեջանական զորքերը ռմբակոծեցին գրեթե բոլոր օբյեկտներն ու շենքերը, բացառությամբ Ստեփանակերտում նախագահական պալատը, որտեղ Իոաննիսյանը և նրա նմանները հաճախ գտնվում էին Արայիկ Հարությունյանի գործողությունները վերահսկելու նպատակով:
Այս ամենին զուգահեռ, Ալիևը հայտարարում է, որ պատերազմում նա հաղթանակ տարավ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ստեղծած բանակի նկատմամբ: Ալիևը կրկնում է բոլոր այն թեզերը, որոնք օգտագործում են Փաշինյանը և Իոանեսյանը հայկական բանակի կոռումպացվածության վերաբերյալ, և դա ասում է նույն Ալիևը, ում կոռուպցիոն սխեմաների մասին գիտի ամբողջ աշխարհը:
Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, երբ 2018 թվականին Միացյալ Նահանգների Նախագահի գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնը այցելեց Հայաստան և Ադրբեջան՝ առաջ քաշելով թեզեր, որ Հայաստանը պետք է փակի Իրանի հետ սահմանը՝ միաժամանակ ակտիվորեն զարգացնելով հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այժմ այդ ամենն իրականացվում է: Ադրբեջանական կողմից դա անում է Իլհամ Ալիևը, իսկ հայկական կողմից ՝ Նիկոլ Փաշիյանը, Դանիել Իոաննիսյանիը և նրա նմանները:
Եթե դրսից նայենք իրադարձությունների այս խճանկարին, պարզ կդառնա, որ «Բոլթոնի ծրագիրը» իրականացվում է մեկ կենտրոնից, հայտնի են նաև հայկական և ադրբեջանական կողմի կատարողները: Ահա, թե ինչու տարածաշրջանում աշխատող երրորդ կողմի «անտեսանելի ձեռքի» վերաբերյալ իրանական մտահոգություններն ավելի իրատեսական են դառնում:
Սա՛ է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը