Zham.am-ը գրում է.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս խոսքերը Շուշիից իր սիմվոլիկան ուներ: Նա դրանով մեսիջ էր ուղարկում հայերին, թե մոռացեք Շուշիի մասին, հակառակ դեպքում Ադրբեջանը կգրավի ողջ Հայաստնաը: Պետք է նշել, որ Ալիևը առաջին անգամ չի սպառնում հայ ժողովուրդին: Մինջ 2018 թվականը նա նույնպես սպառնում էր, որ «գրավելու է Երևանը», սակայն նախկինում նրա խոսքերին լուրջ չեինք վերաբերվում, քանի դեռ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն էր այլ: Բացի այդ Հայաստանը չուներ Փաշինյանի նման արկածախնդիր ղեկավար: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Ալիևի հետ միասին, հայ ժողովուրդին սպառնում է նաև... Նիկոլ Փաշինյանը: Իհարկե նրա ձևակերպումները փոքր ինչ այլ են, սակայն բովանդակությունն է նույնը: Ալիևը հայտարարում է, «...եթե հայերը չհամակերպվեն Արցախի կորուստի հետ, ապա կկորցնեն ողջ Հայաստանը...»: Փաշինյանը հայտարարում է, որ եթե «..չհամաձայնվենք իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ապա կարող ենք ստանալ նոր պատերազմ...»:
Այսինքն, թե Ալիևը, և թե Փաշինյանը նույն բովանդակության մեսիջն են փոխանցում հայ ժողովուրդին: Տարբերությունը կայանում է նրանում, որ Փաշինյանի թիմը խոստանում է Հայաստանի ժողովրդին Արցախի կորստի դիմաց «կայուն խաղաղ դարաշրջան», իսկ Ալիևի թիմը ոգևորված նշում է, որ «Ղարաբաղի մարսելուց հետո, հերթը լինելու է Արևմտյան Զանգեզուրինը, հետո Սևանինը, հետո Երևանինը»:
Ով կարող էր կռահել, որ 2018-ին հայ ժողովուրդը իշխանության է բերելու ադրբեջանցիների «տրոյական ձիուն», ով «քաղցր» ձևակերպումներով բթացնելու էր, առանց այդ էլ պրիմիտիվ պատկերացումներ ունեցող ժողովուրդին և որի գործնեության վերջնաարդյունքը լինելու է այն, որ Ալիևը և Փաշինյանը հանդես են գալու միաբովանդակ առաջարկով այդ նույն Հայաստանի ժողովուրդի առջև:
Սակայն բնության մեջ, ըստ Հեգելի, ոչինչ անբնական չի լինում: Պրիմիտիվ և թերզարգացած ժողովուրդները պիտի վճարեն իրենց անգիտակից ընտրության համար: Հակառակ դեպքում բնության օրենքները արդար ձևով չեին գործի: Մի՞թե պարզ չէ, որ խելոքը պիտի բոնուս ստանա այս կյանքից, իսկ անխելքը պատժվի, որպեսզի բնության օրենքները արդար գործեն: Եվ դա վերաբերվում է ոչ միայն մինջմարդկային հարաբերություններին, այլև ազգերի միջև ընթացող հարաբերություններին և կապերին:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը