Հայաստանում բողոքի ցույցերը Երևանի ներքին գործն են, մենք շահագրգռված ենք դաշնակցային Հանրապետության կայուն, խաղաղ եւ անվտանգ զարգացմամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը:
"Ելնում ենք նրանից, որ բոլոր ներքաղաքական հարցերը պետք է կարգավորվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում ՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում:
Ինչ վերաբերում է ներկայիս իրադարձությունները հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա ինչպես հասկանում ենք, խոսքը գնում է ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հանդեպ ընդդիմության վերաբերմունքի, այլ ՀՀ ղեկավարության այս կամ այն հայտարարությունների ընկալման մասին:
Մենք հավատարիմ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ակտիվ աջակցությանը, առաջին հերթին 2020 թվականի նոյեմբերի 9- ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրագործման, ինչպես նաեւ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ համաձայնագրի կնքման միջոցով», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը