05 05 2022

Վաղը՝ ժամը 12։00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում․ ամբողջ քաղաքը պարալիզացնելու ենք․ Իշխան Սաղաթելյան



 

«Մենք պետք է հասնենք նրան, որ ամբողջությամբ լինենք իրադրության տերը։ Այս հրապարակը գործոն է, այս հրապարակի հետ պետք է այլևս բոլորը հաշվի նստեն»,- «Դիմադրության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին վաղն առավոտյան՝ ժամը 12։00-ին, լինել Ֆրանսիայի հրապարակում, որտեղից կձևավորվե 4 խմբեր և կփակեն մայրաքաղաքի փողոցները։

Կլինեն մեծ խմբեր, որպեսզի ոստիկանությունը չկարողնա բերման ենթարկել մարդկանց։

«Ամեն օր գալիս եք հանրահավաքի՝ մտածելով, որ էսօր պետք է ավարտվի, պետք է վերջանցնենք։ Բոլորդ նյարդային եք, ասում եք՝ մի բան արեք, սրանց քշենք։ Ժողովուրդ, անելու ենք, միասին ենք անելու, ճիշտ պահին, ճիշտ ժամանակին, երբ ամբողջ իրադրությունը վերցնենք մեր տիրապետության տակ։

Ժողովրդի եծ մասին մի քանի օրում ոտքի ենք հանել։ եթե իրադրությունը վերցնենք լիարժեք մեր տիրապետության տակ, հաշված ժամերի ընթացքում իշխանությունն անցնելու է ժողովրդին։ Վաղը ժամը 12-ին հավաքվում ենք և շարժվենք տարբեր ուղղություններով։ Թե կարող են, թող ձերբակալեն, թող կասեցնեն։ Թե կարող են, թող ասեն, թե փողոցները բաց են։ Ուժերը կենտրոնացնում ենք և ամբողջ մայրաքաղքը պարալիզացնում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա հայտարարեց շաբաթ օրը կայանալիք ավտոերթի մասին՝ դեպի մարզերից մեկը, նաև նշեց, որ նույն օրը Երևանում կշարունակեն փողոցների փակումը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ