29 04 2022

Մեր միասնությամբ պետք է ստիպենք այդ անձնավորությանը, որ իր խոստումը կատարի և հեռանա. Արեգնազ Մանուկյան



Մեր պայքարի ակցիաները սկսելուց առաջ չէի պատկերացնում, որ աջակցությունը և ոգևորությունն այսքան մեծ է լինելու և հիմա հաճելիորեն զարմացած եմ: Սարդարապատից քայլերթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Հատկապես զարմացած եմ Արմավիրից, որովհետև մինչ այդ կարծիք կար, որ այստեղ ավելի շատ իշխանության կողմնակիցներն են, որովհետև ընտրություններում չգիտես, թե ինչ միջոցներով իրենք հաղթել են, այսինքն ունեին աջակիցներ: Բայց այս երթի ընթացքում տեսնելով մարդկանց ոգևորությունը, հասկանում ես, որ երկրում բեկում կա: Հիմա մարդիկ իսկապես հասկացել են, որ այս իշխանությունները եկել են սուտ լոզունգներով, շարունակել են այս տարիների ընթացքում բոլոր հարցերում ստել»:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։30-ին նախատեսվում է նաև «Դիմադրության» շարժման իրազեկման երթ Երևանում: Մեկնարկը Արամ Մանուկյանի արձանի մոտից:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ