ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ Կոնսերվատորիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես ուսանողների, շրջանավարտների և դասախոսների ստորագրությամբ ԿԳՄՍ ներկայացված դիմում-պահանջին, որտեղ նշում են, որ դեմ են Կոնսերվատորիայի միավորմանը այլ ԲՈՒՀ-ի հետ, շենքի տեղափոխմանը և ակադեմիական քաղաքի մաս կազմելուն։
«Կոնսերվատորիայի շուրջ որևէ իրադարձություն տեղի չի ունենում, մենք ունենք կրթության զարգացման պետական ծրագրով ամրագրված շատ կարևոր թիրախ, որը մեր բուհական համակարգի արդյունավետության բարձրացումն է և որի շրջանակներում հստակ ամրագրված է, որ մենք պետք է գնանք պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացին․ դա նորություն չէ»,- պատասխանեց Անդրեասյանը:
Հակադարձելով նախարարի պատասխանին՝ Արեգնազ Մանուկյանն ասաց. «Եթե ամեն ինչ լավ լիներ, ապա ստորագրահավաքի ու դիմումպահանջի կարիք չէր լինի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը