14 04 2024

Դրանից ավելի մեծ արհավիրք մեզ համար չկա․ Արեգնազ Մանուկյան

Դրանից ավելի մեծ արհավիրք մեզ համար չկա․ Արեգնազ Մանուկյան

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյանան էջում գրում է․

«Շատ շուտով կպարզվի, որ մեզանում մոտ 95 տոկոսն իրանաիսրայելական հակամարտության լուրջ փորձագետներ են։ Աշխարհացունց և դավադրապաշտական վերլուծությունների պակաս չենք ունենա, մեր դարդը թողած այլոց դարդով տապակվողների պակաս՝ նույնպես։ Նախանշաններն արդեն կան։

Իսկ իրականում մեր թիվ մեկ մտահոգության ու վերլուծության առարկան պետք է լինի այն, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։ Դրանից ավելի մեծ արհավիրք մեզ համար չկա։

Ճիշտ է, մեր հարևան ու բարեկամ Իրանի ճակատագիրը մեզ պետք է հետաքրքրի, բայց նախևառաջ մենք մեր ներքին խնդիրները պետք է լուծենք, որ կարողանանք դիմագրավել արտաքին մարտահրավերներին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ