Այսօրվանից լաոն զարթնում է, այսօրվանից մենք պետք է բացենք նոր արշալույս։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա փաստեց, որ հայ մարդն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ինքը տեր է իր իրավունքներին, ինքը պատրաստ է պայքարելու իր երկրում ապրելու իրավունքի համար, ինքը տեր է Արցախին, ինքը տեր է իր անժամանցելի իրավունքներին։
«Այո՛, այսօր հայ ժողովրդի համար պատմական օր է․ դուք, սիրելի՛ քաղաքացիներ, սկսեցիք «Զարթնի՛ր, լաո՛»-ով և դա աշխատեց։ Այսօրվանից լաոն զարթնում է, այսօրվանից մենք պետք է բացենք նոր արշալույս»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը