24 03 2022

Դիմադրությունը երկու ճակատ է ունենալու․ Սաղաթելյանը ներկայացրեց պայքարի կոնկրետ անելիքները



ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը խորհրդարանական ճեպազրույցի ժանմանակ, լրագրողի հարցին ի պատասխան, խոսեց Դիմադրության շարժման մասին։

 «Շարունակում ենք պնդել, որ  ստեղծված իրավիճակից  դուրս գալու ելքը համաժողովրդական դիմադրություն կազմակերպելն է ։ Այս թեմայով ակտիվ խոսում ենք, բանակցում ենք  Հայաստանի  քաղաքական տարբեր ուժերի, անհատների, գործիչների հետ»,- ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ մանրամասնելով հետևյալը։   

«Դիմադրությունը երկու ճակատ է ունենալու` արտաքին թշնամու և օրվա իշխանությունների դեմ, որոնք չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը և չեն ապահովում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը»,–ասաց Սաղաթելյանը և խոստացավ` առաջիկայում հասարակությունը դրան առնչվող կոնկրետ քայլեր և գործողություններ կտեսնի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ