ՔՊ-ական Նարեկ Ղահրամանյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանից փորձեց պարզել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներից մեկում արված հետևյալ արտահայտության բովանդակությունը՝ «Եթե դու գնում ես գործուն դառնալու ուղղությամբ , այս տարածաշրջանում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ռուս-բելառուսական միութենական պետության շրջանակներում» և հասկանալ , թե՝ ասվածն արդյո՞ք կիսում է Վարդևանյանը կամ այն քաղաքական ուժը, որի ղեկյավարն է ՀՀ երկրորդ նախագահը։
Արամ Վարդևանյանը, ի պատասխան, ասաց, որ հարցազրույցի կոնտեքստը պահպանելու դեպքում Ղահրամանյանը կարձանագրեր, որ նշվածը համեմատական էր անցկացվել ԵՄ ձևաչափի և նման տրամաբանությամբ ինտեգրացիոն պրոցեսների հետ։
«ՀՀ քաղաքաիների ստվար զանգվածի համար, «Հայաստան» դաշինքի տեսանկյունից նույնը կարող եմ ասել, որ ՀՀ անկախության հռչակագիրը անսակարկելի արժեք է , սրբազան արժեք է, ինտեգրացիոն պրոցեսները բնականոն երևույթ են , որոնք տեղի են ունենոմ սահամանդրությամբ նախատեսված դրույւթներով։ Հանրապետության երկրորդ նախագահի կողմից ներկայացված դիրքորոշումը ուղիղ համեմատական էր ԵՄ ձևաչափի շրջանակներում ․ ԵՄ անդման երկրները իրենց անկախությունից հրաժարվե՞լ են ։ Կարծում եմ ՀՀ քաղաքացիների մեծ մասը ստվար զանգվածը որպես ինտեգրացիոն պրոցես՝ ՀՀ անկախության երաշխավորմամբ, ՌԴ-ի հետ է պատկերացնում և երբեք ոչ օրինակ՝ Թուրքիայի հետ»,-ասաց Վարդևանյանը։ ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը