Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ վերանշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Այսպես.
Դավիթ Էդգարի Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:
Իգնատի Էդուարդի Առաքելյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար։
Դավիթ Էդոնիսի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարար:
Արմեն Արտավազդի Ամիրյանը նշանակվել է մշակույթի նախարար:
Մինչ այս վերանշանակվել էին արտաքին գործերի, պաշտպանության, տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման, ֆինանսների նախարարները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը