Պարգևավճարները կազմում են աշխատավարձի ֆոնդի 16 տոկոսը, բայց 2025-ին ընդհանուր ապարատի պահպանման ծախսերը 4 տոկոսով կրճատվել են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հարցին՝ ինքն ի՞նչ աշխատանք է կատարել կամ կատարում, որ ամեն ամիս Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ 1,5 մլն դրամ պարգևավճար է ստանում, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այն աշխատանքը, որ ես անում եմ ու այն աշխատավարձը, որ ես ստանում եմ, իրար հետ անհամարժեք են»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը