Նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 19-ին հրամանագրեր է ստորագրել Վարդան Սարիբեկի Արամյանին ֆինանսների նախարար, Դավիթ Արսենի Լոքյանին տարածքային կառավարման և զարգացման նախարար, Սուրեն Համլետի Կարայանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս վերանշանակվել էին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը