28 10 2024

Ո՞րն է Աննա Հակոբյանի մեքենայի համար 134.000 դոլար դուրս գրելու արդյունավետությունը. Հարց՝ ֆիննախին



Նիկոլ Փաշինյանի տիկնոջը սպասարկելու համար պետական բյուջեից դուրս է գրվում մոտ 134 հազար դոլարանոց եւ ձեռք է բերվում թանկարժեք, բարձր դասի LEXUS LX դիզելային շարժիչով ավտոմեքենա, ո՞րն է դրա արդյունավետությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

Լրագրողը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի տիկնոջը ժամանկին սպասարկում էր 2012 թվականի արտադրության «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենա. «Հիմա Փաշինյանի տիկնոջը սպասարկում է 134 հազարանոց Լեքսուս, հետևից էլ թիկնապահներ են շրջում՝ լրացուցիչ ծախսով»:

Նախարարն արձագանքեց, որ հարցը կարող են ուղղել պետական պահպանության ծառայությանը։

«Քաղաքականություն իրականացնող մարմիններն իրենք են որոշում, թե որն է առաջնահերթություն։ Ես չեմ կարող ասել՝ ծախսերի որ մակարդակն է ընդունելի, որը՝ ոչ»,-ասաց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ